211652_close_icon
views-count706 դիտում article-date 15:09 05-09-2024

Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է Ֆյոդոր Դոստոևսկու ծոռը

Սանկտ Պետերբուրգում 79 տարեկանում մահացել է գրող Ֆյոդոր Դոստոևսկու ծոռը՝ Դմիտրին։ Մահվան մասին, ինչպես գրում է rbc.ru-ն, հայտնել են նրա հարազատները VKontakte-ի էջում։

«Այսօր մեր պապիկը մահացել է։ Աղոթեք Աստծո ծառա Դմիտրիի համար: Շնորհակալ ենք, որ այդքան շատ եք եղել մեր պապիկի կյանքում»,- ասվում է հրապարակման մեջ:

Դմիտրի Դոստոևսկին ծնվել է 1945 թ.: Կյանքի ընթացքում փոխել է երկու տասնյակ մասնագիտություն, մինչև թոշակի անցնելը աշխատել է որպես տրամվայի վարորդ։

Գրող Ֆյոդոր Դոստոևսկին ունեցել է չորս երեխա, որոնցից մեկը՝ Ֆյոդոր Ֆեդորովիչը, Դմիտրի Դոստոևսկու պապն էր։

Նմանատիպ նյութեր