211652_close_icon
views-count1006 դիտում article-date 21:30 04-09-2024

Արամ Ա-ն Կանադայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում սպասվող COP29-ը և դրա շուրջ զարգացումները

Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է Լիբանանում Կանադայի դեսպանին, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
 
«Երէկ երեկոյեան՝ Երեքշաբթի, 4 Սեպտեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, ընդունեց Լիբանանի մօտ Գանատային դեսպան Սթեֆանի ՄըքՔալըմ։
 
Հանդիպումը առիթ եղաւ ընդհանուր գիծերով անդրադարձ կատարելու Կազայի պատերազմին, Լիբանանի նախագահական ընտրութեան, Հայաստանի ու Գանատայի յարաբերութեան, Ազրպէյճանի մէջ տեղի ունենալիք կենսոլորտի նուիրուած համագումարին եւ Գանատայի հայ համայնքին շուրջ։
 
Դեսպանը ընթրիքի հիւրը եղաւ Վեհափառ Հայրապետին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր