643 դիտում
13:07 04-09-2024
Ինչու հոսանքազրկվեցին մի շարք մարզեր, Աբովյանի մարզադաշտը և Օպերայի դահլիճը. ՀԷՑ-ը պարզաբանումներ է ներկայացրել․ tert.am
ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Դարբինյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձել է հոսանքազրկումներին, գրում է tert.am-ը։
2023 թ-ի նոյեմբերին կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատման մասին խոսելիս, նա նշեց, որ դրա պատճառների ուսումնասիրման համար ստեղծվել էր հանձնաժողով և հետաքննության արդյունքում պարզվել, որ անջատումը տեղի էր ունեցել ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, հոսանքազրկվել էր Հանրապետության 1/3-րդը և դա ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր:
Նա նաև նշեց օգոստոսի 7-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ էեկտրաէներգիայի անջատման մասին:
«Ուզում եմ նշել, որ մինչև հայտնի վթարի օրն, Օպերայում մի քանի անգամ հոսանքազրկումներ էին տեղի ունեցել, ոչ ներկայացման պահին: Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց էր կատարել և պարզել, որ խնդիրն իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի թերության հետ էր կապված: Այդ ամենը մանրակրկիտ բացատրել էինք թատրոնի համապատասխան աշխատակիցներին, ասելով, որ տրանսֆորմատորներից մեկը ենթակա է փոփոխման, թատրոնն անտեսել էր մեր մասնագետների կարծիքը, որից հետո տեղի էր ունեցել բոլորին հայտնի վթարը, որի համար մեղադրեցին ՀԷՑ-ին»,-ասաց նա:
Նրա խոսքով, Թատրոնի տնօրենը դիմել էր մեր ընկերությանը՝ բարեգործական ծրագրի շրջանակում թատրոնի տրասֆոմատորը փոխարինելու նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիր ունեն:
«Հաջորդ անջատումն Աբովյան մարզադաշտում էր, որի հետ կապված, մինչև խաղը ստացել էինք համապատասխան գրություն Ֆուտբոլի ֆեդերացիայից՝ իրենց սեփականություն հանդիսացող 2 տրանսֆորմատորներից մեկն անջատելու վերաբերյալ: Այն ՀՖՖ-ի դիմումի հիման վրա անջատվել էր, արդյունքում խաղի օրն ամբողջ բեռն ընկել էր մեկ ուղղության վրա, որն էլ չդիմանալով ծանրաբեռվածությանն՝ անջատվել էր»,-ասաց նա:
Դարբինյանը նշեց, որ այս երկու դեպքերի հետ կապված հնարավորինս աջակցել են թե Օպերայի թատրոնին, թե մարզադաշտին, չնայած՝ դա իրենց պարտականությունների մեջ չէր մտնում:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
2437 դիտում
21:01 10-02-2014
«Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել է և հանդիսատեսին թողել առանց օպերայի
Այս բաժնից
325 դիտում
13:51 19-09-2024
Սեպտեմբերի 19-ը խարան է ՀՀ այսօրվա իշխանության ճակատին. Բագրատ Սրբազան
400 դիտում
13:23 19-09-2024
Ապամոնտաժված բենզալցակայանների գոյության համար ոչ մի իրավական հիմնավորում չի եղել. Նիկոլ Փաշինյան