211652_close_icon
views-count520 դիտում article-date 12:22 04-09-2024

ԱՄՆ-ը մտադիր է նոր ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային

ԱՄՆ վարչակազմը մտադիր է առաջիկա շաբաթներին նոր ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային։ Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ինչպես նախագահ Ջո Բայդենը հստակ ասել է, մեր աջակցությունն Ուկրաինային մնում է անսասան, և մենք կշարունակենք կենտրոնանալ նրանց ռազմական և հակաօդային պաշտպանության ամրապնդման վրա: Ինչպես տեսաք, ընդամենը 10 օր առաջ, մենք հայտարարեցինք ռազմական օգնության ևս մեկ փաթեթի մասին, և նույնիսկ ավելին կտրամադրվի առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է պատրաստվում Վաշինգտոնը լրացուցիչ ուղարկել Կիև։

Նմանատիպ նյութեր