211652_close_icon
views-count15200 դիտում article-date 16:47 03-09-2024

Արտակարգ դեպք՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտ. հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրակույտի, ավտոմեքենաներից մեկն էլ ջերմահարվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ փորձել է պայքարել վարորդը՝ 52-ամյա Արշակ Ա-ն։ Ապա ժամանած հրշեջները մեկուսացրել և մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով ջերմահարվել է հարևանությամբ կայանված՝ 39-ամյա Ղուկաս Հ.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Սարինյանն ու Էդգար Դարբինյանը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր