211652_close_icon
views-count589 դիտում article-date 16:29 31-08-2024

Ֆիլիպինները եւ Չինաստանը միմյանց մեղադրել են Հարավչինական ծովում նավերի միտումնավոր խոցման մեջ

Շաբաթ օրը Ֆիլիպինները եւ Չինաստանը մեղադրանքներ են փոխանակել Հարավչինական ծովում ափային պահպանության նավերի միտումնավոր խոցման մեջ, տեղեկացրել է Reuters-ը։

Սաբինա ծանծաղուտում բախումը մեկ ամսում հինգրորդն է երկու երկրների բազմամյա մրցակցության ընթացքում։ Պեկինը հավակնում է գրեթե ողջ Հարավչինական ծովին, ներառյալ այն հատվածները, որոնց հավակնում են Ֆիլիպինները, Բրունեյը, Մալայզիան, Թայվանը եւ Վիետնամը։ Այդ հատվածները, որոնցով ամեն տարի անցնում է 3 տրլն դոլարի ապրանքաշրջանառություն, հարուստ են նավթով եւ բնական գազով, ինչպես նաեւ ձկան պաշարներով։ Հաշտարար դատարանի մշտական պալատը 2016թ. եկել է այն եզրահանգման, որ Չինաստանի հավակնությունները իրավաբանական հիմք չունեն, Պեկինը հերքում է այդ որոշումը։

Ֆիլիպինների ափային պահպանության ներկայացուցիչ Ջեյ Տարիելը մամուլի ասուլիսում ցուցադրել է շաբաթ օրվա բախման տեսագրությունը՝ հայտնելով, որ Չինաստանի ափային պահպանության 5 205 նավը «ուղիղ եւ միտումնավոր խոցել է ֆիլիպինյան նավը առանց որեւէ սադրանքի։
Խոյահարման հետեւանքով վնասվել է 97 մետրանոց նավը։
Տարիելի խոսքով՝ «Թերեզա Մագբանուան» Ֆիլիպինների ափային պահպանության ամենամեծ նավերից է, անձնակազմից ոչ ոք չի տուժել։

Չինաստանի ափային պահպանության ներկայացուցիչ Լյու Դեցզյունն իր հերթին հայտնել է, որ ֆիլիպինյան նավը, «որն ապօրինաբար նստել էր ծանծաղուտին», խարսխից հանվել եւ «միտումնավոր խոցել է» չինական նավը։ Նա ֆիլիպիններին կոչ է արել անհապաղ նահանջել կամ պատասխան տալ հետեւանքների համար։

Նմանատիպ նյութեր