211652_close_icon
views-count1227 դիտում article-date 13:54 29-07-2022

Չինաստանը զինավարժանքներ է սկսել Հարավչինական ծովում

Չինաստանն սկսել է երկօրյա զինավարժանքները Հարավչինական ծովում, հաղորդել է Գուանդունի նահանգի Ծովային անվտանգության վարչությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նշվում է, որ զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 29-ին եւ 30-ին Ցզյունչժոու նեղուցի արեւմտյան մասում, որը Գուանդունի հարավային նահանգը բաժանում է Հայնան կղզուց, ինչպես նաեւ Դավանշան կղզուց դեպի հարավ - արեւելք ընկած ջրատարածքում, կղզի, որը գտնվում է Գուանդունի նահանգի ափից դեպի հարավ:

Այլ մանրամասնություններ չեն հայտնում: Զինավարժանքները տեղի են ունենում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ասիական շրջագայություն սկսելու ֆոնին: Հայտնի է, որ պատվիրակությունը կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Մալայզիա եւ Սինգապուր: Հաղորդվել է, որ Փելոսին կարող է մեկնել նաեւ Տայվան:

Ինչպես ընդգծել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը, Ներկայացուցիչների պալատի խոսնակը կարեւորությամբ երրորդ մարդն է ամերիկյան իշխանության համակարգում, նրա այցը Տայվան կխախտի «մեկ Չինաստանի» սկզբունքը, կվնասի ռազմական ոլորտում հարաբեություններին եւ կհանգեցնի իրադրության սրման: Նրա խոսքով՝ «Չինաստանի բանակը դրան չի նայի ձեռքերը ծալած եւ անպայման կձեռնարկի միջոցներ՝ կասեցնելու համար արտաքին միջամտությունը եւ Տայվանն անջատելու՝ սեպարատիստների փորձերը»:

Չինաստանը Տայվանը հմարում է իր նահանգը եւ հանդես է գալիս դրա ներկայացուցչների ցանկացած շփումների դեմ այն երկրների իշխանությունների հետ, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։
 

Նմանատիպ նյութեր