211652_close_icon
views-count94770 դիտում article-date 20:49 30-08-2024

Արարատի ոստիկաններն ու քննիչները պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ժամերի ընթացքում հայտնաբերեցին օրեր առաջ նշանադրված՝ Այգավան գյուղում առանձնակի դաժանությամբ սպանված 32-ամյա երիտասարդին սպանողին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Լևոն Անտոնյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Ասատրյանի գլխավորությամբ) համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի (վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ենգիբարյանի գլխավորությամբ) իրականացնելով հսկայածավալ, գրագետ, ճիշտ և օպերատիվ համատեղ գործողություններ ժամերի ընթացքում բացահայտել են այսօր Այգավան գյուղում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել սպանություն կատարող կասկածյալի մասին և որ նա հնարավոր է որտեղ է գտնվում։

Տեղում ոստիկաններն ու Վեդիի քննիչները մեկ տասնյակից ավելի հասցեներում են եղել։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի , ոստիկանության Արարատի բաժնի և ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ու Վեդիի քննչական բաժնի քննիչները, արդեն հստակ տեղեկանալով, թե Երևանի որ հատվածում կարող է լինել կասկածյալը, մեկնում են Երևան։

Արարատում ոստիկաններին են միանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ ու արդեն Երևանում պարզվում է, որ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Ոստիկանները վնասազերծում են կասկածյալին և տեղափոխում ոստիկանության Արարատի բաժին։

Քիչ առաջ նրան ոստիկանության Արարատի բաժնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ տեղափոխեցին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղում հաշվառված 29-ամյա Արթուր Ս․-ն է, ով սակայն մի քանի տարի է բնակվում է Երևանում։

Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել, սակայն հրաժարվել է հայտնել դրդապատճառը։

Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ գլխարկը պատկանել է սպանություն կատարողին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 30-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:  
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով: 

Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել էին «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ:  

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ենգիբարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ նա տեղափոխվել էր Այգավան գյուղի Մակուի փողոցի թիվ 15 տան մոտից, որտեղ հայտնաբերվել էին արնանման հետքեր, կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր դանակ, որը, ըստ կասկածների, հնարավոր էր հանցագործության գործիքը լինի:  

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, սպանություն կատարածի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:  

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ցավ ու զարմանք ենք ապրում, թե ոնց են նման դաժան վերաբերմունք ցուցաբերել Մնացականի նկատմամբ, ում կողմից երբեք վատ բան չենք նկատել, գյուղի հարգված ու սիրված բնակիչներից էր: Հարգանք էր վայելում շրջապատում, ինքն էլ միշտ փոխադարձ հարգանք էր ցուցաբերում բոլորի նկատմամբ: Օրեր առաջ էլ նշանվել էր»:

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն, ավտոմեքենան էլ, որով մահացածին տեղափոխել էին հիվանդանոց, քննիչի հանձնարարականով տեղափոխվել էր ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել էին արնանման հետքեր:  

Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր