997 դիտում
14:50 26-08-2024
Տավուշում ապօրինի անտառահատման դեպքերով վերականգնված վնասի չափն 9 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի Դատախազության՝ Իջևանում տեղակայված նստավայրում:
Դատախազությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, մարզի՝ իրավապահ մարմինների ղեկավար կազմն ու Տավուշի մարզի դատախազության դատախազները:
Մարզի դատախազ Արմեն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները, համաձայն որոնց՝ ապօրինի անտառահատման դեպքերով նախաձեռնվել է 159 քրեական վարույթ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 135), դրանց հետևանքով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 18 մլն 217 հազար դրամի վնասը (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 915 հազար դրամ), դատարան է ուղարկվել 179 քրեական գործ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 121), դատարանում քննվել և ավարտվել է 229 քրեական գործ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 127), քրեական վարույթներով տարբեր պետական մարմիններ են ներկայացվել 15 միջնորդագիր, որից մեկը՝ խրախուսական և 17 հաղորդում:
Հանրապետության գլխավոր դատախազը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրություններ սկսել Աղստևի գետափնյա հատվածներում` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի վերաբերյալ:
Մարզային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այցելել են Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայր, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ՝ մարզում Զինվորական դատախազության նստավայր տեղակայելու նպատակով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը