211652_close_icon
views-count1036 դիտում article-date 13:01 25-08-2024

Դուրովը ճակատագրական սխալ թույլ տվեց՝ հեռանալով Ռուսաստանից, որպեսզի դառնա «աշխարհի մարդ». Մեդվեդև

Ֆրանսիայում կալանավորված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ճակատագրական սխալ է թույլ տվել՝ հեռանալով Ռուսաստանից, որպեսզի դառնա «աշխարհի մարդ»։ Փոխանցում է Tert.am-ը։

Telegram-ի իր ալիքում գրել է  ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ Արևմուտքի համար ձեռներեցը շարունակում է մնալ «վտանգավոր ռուս»։

Մեդվեդևը հիշել է իր զրույցը Դուրովի հետ, որը հրաժարվել էր համագործակցել իրավապահ մարմինների հետ ծանր հանցագործությունների վերաբերյալ և լքել էր Ռուսաստանը։

«Ես ուզում էի լինել աշխարհի մարդ, ով լավ է ապրում առանց իր հայրենիքի Ubi bene ibi patria (լատիներեն. «Հայրենիքն այնտեղ է, որտեղ լավ է»)»,- ասել էր Դուրովը Մեդվեդևին։

Նմանատիպ նյութեր