29496 դիտում
10:43 09-11-2024
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. Ջրառատ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է մոխրացած մարմին. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ բնակավայրում տուն է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Տեղում հայտարարվել է հրդեի բարդության «Թիվ 2 կանչ» և ժամանել են նաև Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1-ական մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերյոժա Դոխոյանն ու Արամ Ալավերդյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Հրշեջները, մարելով կրակը, ներսում հայտնաբերել են 61-ամյա Անահիտ Ա.-ի ամբողջովին մոխրացած դին:
Ոստիկանությունը պարզում է սեփականատիրոջ ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+