211652_close_icon

«Սպասում ենք անմեղության հաստատմանը»․ Ալբերտ Բազեյանի տնային կալանքի ժամկետը չի երկարացվել. «Փաստինֆո»

views-count1399 դիտում article-date 17:47 23-08-2024
Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանն ազատ կարձակվի։ Նրա տնային կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն քննիչը չի ներկայացրել, տնային կալանքի ժամկետն էլ՝ լրացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։ Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանը 2023թ․ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելու նախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի ձերբակալվել էին նաև «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ-ի յոթ անդամ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով։

Ալբերտ Բազեյանը տևական ժամանակ կալանքի տակ է եղել, այս տարի՝ ապրիլ ամսից նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։ Փաստաբանը հայտնեց, որ Բազեյանի մասնակցությամբ տևական ժամանակ գործողություններ չեն իրականացվել, հունիս ամսին առերեսում է եղել, որի ընթացքում հերթական անգամ հերքվել է Բազեյանի առնչությունը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր