10809 դիտում
23:49 07-08-2017
Ծխախոտ գովազդողներին պետք է պարտադրել իրենց հաշվին կարևոր ազգային ծրագրեր ֆինանսավորել. Վիկտոր Մնացականյան. Tert.am
Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ Վիկտոր Մնացականյան քաղաքային իշխանություններին առաջարկում է Երևանում տեղադրված գովազդային վահանակների վրա առողջության համար վնասակար ապրանքը գովազդելու հետ մեկտեղ տվյալ ապրանքն արտադրողը կամ գովազդային ընկերությունը ֆինանսավորեն այլ կարևոր ծրագրեր:
Ըստ նրա՝ խոսքը բիզնեսի սոցիալական պատասխանատվության մասին է, որի միջոցով հնարավոր կլինի տեղեկություններ տարածել հայկական թանգարանների, հայ արտադրողների ապրանքների մասին:
«Ես առաջարկում եմ, որ գովազդի համար վճարող ծխախոտ արտադրող ընկերությունը կամ այդ ընկերությունը, որը գովազդների վահանակներ է տեղադրում, պարտավորվեն սոցիալական գովազդ տեղադրել կամ ազգային ինչ-որ ծրագրի ֆինանսավորել: Կամ, եթե չի կարող ֆինանսավորել, ամեն 3-րդ կամ 4-րդ վահանակը պարտադիր լինի սոցիալական կամ ազգային նախագծի վերաբերյալ: Օրինակ՝ կարող է լինել հայկական գորգերի նախշեր և տուրիստները ծանոթանան՝ վիշապագորգ այսինչ թվական, կամ թանգարանային նմուշների ֆոտոներ: Տուրիստները իմանան ինչ հետաքրքիր բաներ կան Հայաստանում: Պատմության թանգարանի որևէ նմուշ լինի»,-ասաց նա:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/08/07/viktor-mnatsakanyan/2451962]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1318 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
904 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար