Վիկտոր Մնացականյան. Հայկ Մարությանի հետ ընդհանրապես գժտություն չի եղել, նա իմ ընկերն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am
Հայկ Մարությանի հետ ընդհանրապես գժտություն չի եղել, Հայկ Մարությանն իմ ընկերն է: Այս մասին [url=https://news.am/arm/news/541078.html?fbclid=IwAR2MFG8lw_AwYoShIteQnpf_ZYqDcNfsKYEqPJ8pbk4buJMtNK2bBBj_Sy0]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
«Հայկ Մարությանի հետ ընդհանրապես գժտություն չի եղել, Հայկ Մարությանն իմ ընկերն է, իմ ղեկավարն է եղել,ամեն ինչ նորմալ է, ուղղակի ես գրել եմ պատճառները, մնացած հարցերով կարող եք դիմել քաղաքապետարանի համապատասխան վարչություն: Ընդհանրապես նման բան չկա»,- ասաց նա:
Հարցին, թե ինչով է նախկին թաղապետն այժմ զբաղվելու, նա ասաց, որ պաշտոն չի զբաղեցնելու, պարզապես ցանկանում է գիտականորեն ուսումնասիրել ուրբանիստիկան, քաղաքաշինական նորմերը:
Մանրամասները՝ տեսանյութում