211652_close_icon
views-count742 դիտում article-date 11:05 17-08-2024

Թուրքիայում չեն կարողանում վերահսկել անտառային հրդեհները

Թուրքիայի Իզմիր քաղաքում անտառային հրդեհների դեմ պայքարում է մոտ 3 հազար մարդ։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ուժեղ քամին բարդացնում է Թուրքիայի արևմտյան Իզմիր առողջարանային քաղաքում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարը։ Հրդեհն արդեն հասել է բնակելի թաղամասեր։ Հրդեհների դեմ պայքարը իրականացվում է ավիացիայի և ցամաքային տեխնիկայի օգնությամբ։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի բաժնից հայտնում են, որ հրշեջներն այժմ փորձում են հսկողության տակ առնել 27 հրդեհ։ Հաղորդվում է, որ Իզմիրում 596 միավոր տեխնիկա և 2965 մարդ շարունակում է աշխատել օդից և ցամաքում
 
 

Նմանատիպ նյութեր