211652_close_icon
views-count967 դիտում article-date 10:28 17-08-2024

ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի ինքնաթիռը հարկադրյալ վայրէջք է կատարել տեխնիկական անսարքության պատճառով

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու, սենատոր Ջեյ Դի Վենսի «Trump Force Two» ինքնաթիռը ուրբաթ առավոտյան հարկադրյալ վայրէջք է կատարել Վիսքոնսինի նահանգի Միլուոկի քաղաքում, երբ օդաչուն տեղեկացրել է տեխնիկական անսարքության մասին, գրել է Daily Beast-ը։

«Օդաչուն տեղեկացրել է, որ դռան հետ կապված անսարքություն կա,- Daily Beast-ին տեղեկացրել է Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վամ Քիրկը։- Արտակարգ դրության հայտարարումից հետո «Trump Force Two»-ն վերադարձել է Միլուոկի։ Խնդրի վերացումից հետո ինքնաթիռը հետ է թռել Ցինցինատի»։
Նույն օրն ավելի վաղ Վենսը ելույթ էր ունեցել Միլուոկիի ոստիկանական ասոցիացիայի առջեւ եւ խոսել «էթնիկական անկլավների» մասին։

«Ի՞նչ է տեղի ունենում, երբ դուք հսկայական քանակությամբ անլեգալ միգրանտներ ունեք։ Դա հանգեցնում է էթնիկական կոնֆլիկտի առաջացման։ Դա հանգեցնում է հանցագործության աճի»։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւս անցած ուրբաթ բախվել է որոշ խնդիրների, երբ նրա Boeing 757 ինքնաթիռը մեխանիկական անսարքություններ է ունեցել, որոնց պատճառով վայրէջք է կատարել Բոուզմենից 107 մղոն հեռու, որտեղ պետք է ելույթ ունենար Մոնտանայի նահանգի համալսարանում։

Նմանատիպ նյութեր