Մոսկվայում անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Sukhoi Superjet 100 օդանավը
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք է կատարել Sukhoi Superjet 100 ինքնաթիռը՝ խափանված հիդրավլիկ համակարգով: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20190209/1550640246.html]ria.ru[/url]-ն, հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտային վարչության ղեկավարին։
Հետաքննության տվյալներով՝ Մոսկվա-Պրահա չվերթն իրականացնող օդանավում միացել է «առաջին հիդրոհամակարգի ցածր մակարդակի» ազդանշանային համակարգը:
Օդանավում անձնակազմի 5 անդամներից և 53 ուղևորներից ոչ ոք չի տուժել, վայրէջքն առանց խոչընդոտ է անցել: