211652_close_icon
views-count853 դիտում article-date 23:52 16-08-2024

Ըստ Մոսկվայի՝ Կիևը մտադիր է հարվածներ հասցնել Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններին՝ ՌԴ-ին մեղադրելու համար

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են հարվածներ հասցնել Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններին՝ Ռուսաստանին սադրանքի մեջ մեղադրելու համար։ Այս մասին հայտնել են Խարկովի մարզից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս պահին հայտնի է Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայանների միջուկային օբյեկտների վրա հարձակվելու մտադրության մասին։

Հարվածների նպատակն է հետագայում մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը սադրանքի մեջ, որի շրջանակներում Ռուսաստանի ղեկավարությունը կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել և միջուկային հարված հասցնել Ուկրաինայի տարածքին», - ասվում է  հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեղեկությունը ստացվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների հարցաքննության արդյունքների հիման վրա։

 

Նմանատիպ նյութեր