211652_close_icon

Թուրքիայի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

views-count1804 դիտում article-date 20:21 16-08-2024
Թուրքիայի խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել՝ կապված պատգամավորին մանդատից զրկելու հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Duvar պարբերականը, որը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։

Հաղորդվում է, որ ծեծկռտուքը սկսվել է այն ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորը ամբիոնից ելույթի ժամանակ, անամոթ է անվանել բոլորին, ովքեր որոշել են Աթալային զրկել մանդատից։

Ընդդիմության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները կռվել են մոտ 25 րոպե։

Նմանատիպ նյութեր