Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդավարական ազգերի կուսակցության» պատգամավորների միջև, հաղորդում է Dogan Hanber-ը:
Վիճաբանությունը վերածվել է ձեռնամարտի Թուրքիայի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված բարեփոխումների փաթեթը քննարկելու ժամանակ:
Ծածռկտուքի ընթացքումմարմնական վնասվածքներ է ստացել ընդդիմադիր կուսակցության անդամ Էրթուգրուլ Քյուրքչուն: Ըստ նրա՝ այդ բարեփոխումները միտված են ցանկացած տեսակի ակցիայի անցկացման արգելքի, ուղղված են պետականության դեմ և վտանգում են Թուրքիայի քաղաքացիների կյանքը: