1492 դիտում
16:31 15-08-2024
Բոլոր գործող անձինք պատախան են տալու. Հայկ Մամիջանյանն Աշոտյանի դատական գործի վերաբերյալ
ՀՀ բարեկամ Իրանն ակնհայտ դեմ է հայկական բանակում ամերկյան ներկայությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հիմա ո՞րն է ավելի վտանգավոր՝ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը, թե այն օգուտը, որ կարելի է ստանալ այդ որոշումից: Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակը գերլարված է, առկա է բարձր լարվածություն աշխարհաքաղաքական կենտրոնների միջև: Դարձնել Հայաստանն այդ բախումների թատերաբեմերից մեկը, Փաշինյանի հերթական արկածախնդրությունն է, ինքը պատրաստ է ամեն ինչ տալ՝ բացառապես իր աթոռը պահպանելու կամ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին հաճոյանալու համար»,-ասաց նա:
Մամիջանյանի խոսքով՝ ոչ այնքան կարևոր է, թե կոնկրետ ինչ գործառույթներ է ունենալու ԱՄն ներկայացուցիչը ՀՀ ԶՈՒ-ում, որքան Իրանի վերաբերմունքն այդ հանգամանքին:
Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով Արմեն Աշոտյանի դատական նիստին, այն անվանեց տրագիկոմեդիա:
«Սա մի պաշտոնյայի՝ փոքր ժամանակ հեծանիվ չունենալու, Արմեն Աշոտյանից վախենալու տրագիկոմեդիան է: Ես ձեզ խոստանում եմ, որ բոլոր գործող անձինք պատախան են տալու, չգիտեմ՝ երբ, բայց հրաման տվող Նիկոլ Փաշինյանից մինչև ստորին օղակում որոշումը իրականցնողը, պատասխան են տալու օրենքի ու մարդկային արժեքների ողջ խստությամբ: Այս մի տարի երկու ամիսը ծանր է նստելու նրանց վրա, ովքեր Արմեն Աշոտյանին ապօրինի պահել են կալանքի տակ»,-ասաց Հայկ Մամիջանյանը:

Նմանատիպ նյութեր
1108 դիտում
23:32 18-01-2024
Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ Դատական դեպարտամենտի տարածած պարզաբանումը զավեշտալի է․ պաշտպան
Այս բաժնից
634 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1396 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա