211652_close_icon
views-count32183 դիտում article-date 22:25 12-08-2024

Վանաձորցի Դավիթ Ոսկանյանը գրանցեց 2 նոր ռեկորդ, ով իր քայլով հետին պլան մղեց Վանաձորում հայտնի շատ մարդկանց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի կրկեսի արտիստ, յոգ, նկարիչ, ինժեներ-կոնստրուկտոր վանաձորցի 36-ամյա Դավիթ Ոսկանյանը արդեն մի քանի օր է Լոռու մարզում մասնավորապես Վանաձորում հետին պլան է մղել լոռեցի մեծ թվով քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ օրերս կալանքից ազատված Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ․ Ոսկանյանը օրեր առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի էլեկտրահավաքակայանում, ժողովրդին հայտնի «Չարբախի դեպոյում» սահմանեց և գրանցեց 2 նոր ռեկորդ։

Ռեկորդի ընթացքին ներկա էր նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Դավիթ Ոսկանյանը մեկ վագոն՝ 33 տոննա եւ երկու վագոն՝ ընդհանուր 67 (33 եւ 34) տոննայանոց վագոնները քաշելու համար օգտագործեց դանակներ։ 

Սահմանած 2 ռեկորդներից բացի՝ Դավիթ Ոսկանյանը նախկինում գրանցել է երկու այլ ռեկորդ ևս։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր