211652_close_icon
views-count676 դիտում article-date 14:05 10-08-2024

ՌԴ երեք մարզերում մտցվել է «հակաահաբեկչական գործողության» ռեժիմ

Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և ահաբեկչական գործողությունների սպառնալիքները կանխելու նպատակով Ռուսաստանի Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Այդ մասին հայտնել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։

Հայտարարությունում նշվում է, որ ԱՀԿ նախագահ, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի որոշմամբ՝ նշված շրջաններում օգոստոսի 9-ից իրականացվում են հակաահաբեկչական գործողություններ։ Հակաահաբեկչական գործողության ռեժիմը ենթադրում է նաև վերահսկողության և քաղաքացիական օբյեկտների հսկողության խստացում։ Կոմիտեն տեղեկացրել է նաև, որ կառավարական գերատեսչությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում ռուսաստանցիների անվտանգության ապահովման, կարգուկանոնի պահպանման և օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ամրապնդման համար:

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ օգոստոսի 6-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, հատելով պետական սահմանը, փորձել են գրավել Կուրսկի մարզի Սուդժանսկի շրջանի տարածքի մի հատվածը։ Հարձակումը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, բնակելի շենքերի և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների վնասմանը։ Տարածաշրջանում գործում է դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակի ռեժիմ։

Նմանատիպ նյութեր