211652_close_icon

Մախաչկալայում և Կասպիյսկում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել

views-count1279 դիտում article-date 10:41 31-03-2024
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում և Կասպիյսկ քաղաքում կիրակի վաղ առավոտյան սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, հայտնում է ԱԴԾ օպերատիվ շտաբը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Կասպիյսկում և Մախաչկալայի մի շարք շրջաններում մի շարք սահմանափակումներ են գործում տեղի բնակիչների համար։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ հատուկ ջոկատայինները Կասպիյսկի և Մախաչկալայի մի քանի բնակարաններում արգելափակել են ենթադրյալ ահաբեկիչներին։ Մոտակա տների բնակիչները տարհանվել են։

Նմանատիպ նյութեր