211652_close_icon
views-count1330 դիտում article-date 18:11 08-08-2024

2024 թվականին 86.7%-ով ավելացել է անկանխիկ գործարքների քանակը

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 404.6 մլն գործարք՝ 7 տրլն 329.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ քանակային 42 մլն գործարքով կամ 11.6%-ով, իսկ արժեքային՝ 953.2 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով:

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 377.4 մլն գործարք՝ 1 տրլն 571.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ քանակային 34.6 մլն գործարքով կամ 10.1%-ով, իսկ արժեքային՝ 112.7 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով:

 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 78.9 մլն անկանխիկ գործարք՝ 485.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ քանակային 36.6 մլն անկանխիկ գործարքով կամ 86.7%-ով, իսկ արժեքային՝ 154.2 մլրդ ՀՀ դրամով կամ 46.6%-ով:

Նմանատիպ նյութեր