211652_close_icon

Մովսես Հարությունյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար

views-count1183 դիտում article-date 18:40 07-08-2024
ԱԺ նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հարությունյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 6-ից ազատվել եմ ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից, ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ նշանակվել եմ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար։

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սիմոնյանին հերթական բարձր վստահության համար, իսկ լրատվականների գործընկերներիս էլ արդյունավետ աշխատանքային համագործակցություն եմ ցանկանում»,- գրել է նա։

ԱԺ նախագահի նախկին մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը պաշտոնից ազատվել էր մայիսի 21-ից:

Նմանատիպ նյութեր