211652_close_icon
views-count16085 դիտում article-date 14:29 06-08-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը վիճաբանության ժամանակ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է փեսայի ուղղությամբ

SHAMSHAYN.com-ի տեղեկություններով հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  ժամը 23։55-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 10 հասցեում տղամարդը զենքով հարձակվել է մեկ այլ քաղաքացու վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Տեղում Երևանի բնակիչ 48-ամյա Լուսինե Ն․-ն հայտնել է, որ հուլիսի 19-ին ժամը 23։50-ին իր եղբայրը, Երևանի բնակիչ 39-ամյա Արսեն Ն․-ն Անդրանիկի փողոցի 10 հասցեում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած գազային ատրճանակով 4-5 անգամ կրակել է իր ամուսնու՝ Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս․-ի վրա:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր