826 դիտում
08:36 06-08-2024
Երեւանի ավագանու ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել քաղաքապետին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու շուրջ քննարկումներ սկսել:
Ինչ արդյունք կունենան դրանք` դժվար է ասել:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է` ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև խմբակցություններին: Խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց անդամներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2219 դիտում
19:27 18-12-2021
Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառները ինձ համար բավարար չեն․ Ավագանու անդամ Սիփան Ասատրյան
Այս բաժնից
403 դիտում
07:45 12-09-2024
10 հազար դրամանոց սրբապղծություն՝ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու. «Ժողովուրդ»
499 դիտում
07:25 12-09-2024
ՀՀ թիվ մեկ հարկատուն ԵՄ պատժամիջոցների տակ է. ունեզրկման հետքերով. «Ժողովուրդ»
373 դիտում
07:05 12-09-2024
Ինչու են դժգոհ բեռնափոխադրողները. «Փաստ»