Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 3,9 միլիարդ դոլարի տրանշ
ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 3,9 միլիարդ դոլարի տրանշ։ Միջոցներն ուղղվել են պետական բյուջե, երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին, հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆինանսական ռեսուրսները տրամադրվել են Համաշխարհային բանկի «Աջակցություն պետական ծախսերին՝ Ուկրաինայում կայուն պետական կառավարման ապահովման համար» (PEACE in Ukraine) ծրագրի միջոցով։
Գերատեսչության ղեկավար Սերգեյ Մարչենկոյի խոսքով, այս չվերադարձվող ֆինանսական օգնությունը կօգնի կառավարությանը փոխհատուցել սոցիալական և հումանիտար ոլորտում առաջնահերթ ծախսերը՝ առանց պարտքի բեռի ավելացման : Միջոցները կուղղվեն ուսուցիչների, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների և պետական այլ ծառայողների աշխատավարձերի վճարմանը, ինչպես նաև տեղահանվածներին, ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց օգնությանը ։
«Սա 2024 թվականին ԱՄՆ-ի ուղղակի բյուջետային աջակցության առաջին մասնաբաժինն է», - ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Telegram մեսենջերում։ Նրա խոսքով, այս տարի Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա 7,8 միլիարդ դոլարի ուղղակի բյուջետային օգնություն, ինչը թույլ կտա «վստահորեն անցնել այս ֆինանսական շրջանը»: Ուկրաինայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարին ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր , ԱՄՆ-ի ուղղակի բյուջետային աջակցությունը կազմել է գրեթե 27 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ի վերջին տրանշը՝ 1,15 միլիարդ դոլար, Կիևին տրամադրվել է 2023 թվականի հոկտեմբերին։