211652_close_icon

Արթուր Դավթյանը հրապարակել է օլիմպիական արծաթը

views-count1228 դիտում article-date 20:41 04-08-2024
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի նորընծա փոխչեմպիոն Արթուր Դավթյանը հրապարակել է Փարզ-2024-ում նվաճած արծաթե մեդալը:

«Հայաստան»,- լուսանկարին կից գրել է Դավթյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և արժանացել ՕԽ արծաթե մեդալին:

Նշենք, որ սա Հայաստանի առաջին մեդալն է Փարիզի Օլիմպիական խաղերում:

Նմանատիպ նյութեր