805 դիտում
18:42 01-08-2024
Տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց ժողովրդի մասնակցության. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի հետ պատերազմի հնարավոր խաղաղ կարգավորմանը։ «Դուք պետք է հասկանաք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել մեկ նախագահի, մեկ անձի կամ աշխարհի բոլոր նախագահների կողմից՝ առանց ուկրաինացի ժողովրդի մասնակցության»,- ասել է նա Le Monde թերթի հետ հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ պետք է նաև հաշվի առնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման քայլը կընկալի որպես հաղթանակ, և հետևաբար «այդ հարցը շատ բարդ է»։
Ուկրաինայի Սահմանադրության 73-րդ հոդվածը թույլ է տալիս տարածքային փոփոխություններ կատարել միայն համապետական հանրաքվեից հետո, նշել է dpa գործակալությունը։ Սահմանադրության 133-րդ հոդվածում նշված են բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմի թերակղզին՝ Սևաստոպոլ քաղաքով, և Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները։ Բացի դրանից՝ Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ է Ուկրաինայի խորհրդարանի ձայների երկու երրորդի մեծամասնությունը:
Ինչպես երևում է Le Monde-ում տված հարցազրույցից, Զելենսկին ցանկանում է Ռուսաստանին տեսնել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ինչպես երկրներից շատերը, ես էլ կարծում եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է ներկա լինեն նոյեմբերին կայանալիք խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, հակառակ դեպքում մենք որևէ կայուն արդյունքի չենք հասնի»,- մեջբերել է պարբերականը Ուկրաինայի նախագահի խոսքերը:

Նմանատիպ նյութեր
2353 դիտում
11:06 20-11-2015
Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության. Էդվարդ Նալբանդյան
Այս բաժնից
1060 դիտում
21:00 22-11-2024
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը
769 դիտում
18:50 22-11-2024
Թուրքիան գործարկել է սեփական արտադրության առաջին քվանտային համակարգիչը
1003 դիտում
14:29 22-11-2024
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո