211652_close_icon
views-count934 դիտում article-date 20:05 31-07-2024

ՀԱՄԱՍ-ի ժամանակավոր ղեկավար կարող է նշանակվել Խալեդ Մաշաալը. իսրայելական ԶԼՄ-ներ

Հավանաբար ՀԱՄԱՍ-ի ժամանակավոր ղեկավար կնշանակվի Խալեդ Մաշաալը, որը ներկայումս արտերկրում պաղեստինյան արմատական ​​շարժման առաջնորդներից է, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան աղբյուրները:

Տեղեկության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն ակտիվորեն քննարկում է շարժման քաղբյուրոյի սպանված ղեկավար Իսմայիլ Հանիեի իրավահաջորդի հարցը, և Մաշաալը նշվում է որպես ամենահավանական թեկնածու։

Մաշաալը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2025 թվականին նշանակված խմբավորման առաջնորդի ընտրությունը: Նա ՀԱՄԱՍ-ն արդեն ղեկավարել է 1996-2017 թվականներին:

Հանիեն սպանվել է չորեքշաբթի՝ վաղ առավոտյան՝ Թեհրանում, որտեղ նրան հրավիրել էին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Հարձակման պահին Հանիեն Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական հյուրերի նստավայրում է եղել։

Նմանատիպ նյութեր