Կահիրեի դատարանը արգելել է «ՀԱՄԱՍ»-ի գործունեությունը Եգիպտոսի տարածքում․ ԶԼՄ֊ներ
Երեքշաբթի Կահիրեի դատարանը որոշում է կայացրել արգելել «ՀԱՄԱՍ» պաղեստինյան խմբավորման գործունեությունը Եգիպտոսի տարածքում։ Ըստ վճռի, իսլամիստական կազմակերպությունների բոլոր ներկայացուցչությունները պետք է փակվեն։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
«ՀԱՄԱՍ» շարժումը, որը տարիներ շարունակ մի շարք երկրների, ԵՄ֊ի և ԱՄՆ֊ի կողմից ահաբեկչական կազմակերպություների ցուցակում է, 2007֊ից ամբողջությամբ վերահսկում է Գազայի հատվածը։