1249 դիտում
15:33 30-07-2024
Չորս տարի մեր երեխաներից լուր չունենք. «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողի ծնող. news.am
44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողները երեկ՝ հուլիսի 29-ին, բողոքի ակցիա էին անցկացնում ԱԱԾ-ի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Գևորգ Կարապետյանի մայրը՝ Կիմա Ավետիսյանը՝ նշելով, որ իրենց պահանջն ամփոփոխ է մնում: «4 տարի մեր երեխաներից լուր չունենք: Մենք մեր տղաներից վիդեոներ ունենք, փաստեր ունենք, որ տղաները գերի են ընկել, բայց պետությունը մեզ պատասխան չի կարողանում տալ: Երեխեքին խաբեցին, տարան, հիմա էլ չորս տարի դատ է գնում: Մի հատ հավի ճուտ գողացողին երկրորդ օրը կդատեն, իսկ էդ հաստավիզներին չեն կարողանում դատել»,-ասում է անհետ կորած զինծառայողի մայրը:
Տիկին Կիման պատմում է՝ չգիտի թոռների հարցերին ինչպես պատասխանել: «Մինուճար տղիս երբ տվեցի, թոռս օրորոցի մեջ էր, հիմա արդեն չորս տարեկան է: Հարցեր է տալիս, չեմ կարողանում պատասխան տալ, հաճախ խուսափում եմ տուն գնալուց, որովհետև երեխաների հարցերին չեմ կարողանում պատասխանել»,-ասում է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Տիկին Կիման պատմում է՝ չգիտի թոռների հարցերին ինչպես պատասխանել: «Մինուճար տղիս երբ տվեցի, թոռս օրորոցի մեջ էր, հիմա արդեն չորս տարեկան է: Հարցեր է տալիս, չեմ կարողանում պատասխան տալ, հաճախ խուսափում եմ տուն գնալուց, որովհետև երեխաների հարցերին չեմ կարողանում պատասխանել»,-ասում է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ նյութեր
10022 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը