211652_close_icon
views-count703 դիտում article-date 12:17 27-07-2024

Թրամփն ասել է, որ կվերադառանա հանրահավաքի Բաթլեր, որտեղ նրա նկատմամբ մահափորձ էր կատարվել

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերադառնում է Բաթլեր շրջան՝ հանրահավաքի, որտեղ նրա նկատմամբ մահափորձ էր իրականացվել։

Truth Social-ի գրառման մեջ Թրամփն ասել է, որ ինքը կվերադառնա Բաթլեր շրջան՝ ի պատիվ Քորի Կոմպատորեի, ով գնդակահարվել և սպանվել է հուլիսի 13-ի հանրահավաքի ժամանակ, և երկու վիրավորների:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահը չի նշել հանրահավաքի օրը և վայրը՝ հավելելով միայն. «Հետևե՛ք լուրերին»։

Հուլիսի 13-ին 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը մահափորձ է կատարել Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր շրջանում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Մահափորձի ժամանակ Քորի Կոմպերատորեն մահացավ՝ իր մարմնով պաշտպանելով իր ընտանիքը, և ևս երկուսը՝ Դեյվիդ Դոչը և Ջեյմս Կոպենհավերը, վիրավորվեցին։

Փամփուշտներից մեկն դիպել է նաև Թրամփի ականջին։

Ինքը՝ հրաձիգը, սպանվել է ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալների կողմից։

Նմանատիպ նյութեր