Լոս Անջելեսում մահափորձ է կատարվել երգիչ Քրիս Բրաունի նկատմամբ
Ատրճանակներով զինված անհայտ անձինք Լոս Անջելեսում կրակել են հիփ-հոփի հայտնի կատարող Քրիս Բրաունի վրա: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
Թերթը գրում է, որ երգիչը միայն երջանիկ պատահականությամբ չի տուժել, սակայն տուժել են այդ պահին նրանից քիչ հեռու գտնվող 3 անձինք: Վիրավորների մեջ է ամերիկացի հայտնի պրոդյուսեր Սյուջ Նայթը: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում:
Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Արևմտյան Հոլիվուդի գիշերային ակումբներից մեկում: Կրակողները ձերբակալվել են: Ներկա պահին նրանց հարցաքննում են: Դեռևս հայտնի չեն մահափորձի դրդապատճառները: