211652_close_icon
views-count1006 դիտում article-date 20:30 23-07-2024

Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին՝ ժամը 09:00-18:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Չարենցի 3-րդ նրբանցքի, Խ.Աբովյան 4-րդ նրբանցքի, Դարմոյան 2-րդ նրբանցքի, Նալբանդյան, Ազատամարտիկների, Մ. Մաշտոցի և Շիրազի փողոցների ջրամատակարարումը:

 Հուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև հուլիսի 25-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր