211652_close_icon
views-count934 դիտում article-date 17:38 21-07-2024

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Անհայտ տղամարդը մուրճով քանդել է Իոսիֆ Ստալինի կիսանդրու գլուխը, որը գտնվում է Մերձմոսկովյան Զվենիգորոդ քաղաքի այգիներից մեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին  այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Շաբաթ օրը Զվենիգորոդի այգիներից մեկում տղամարդը, գտնվելով անհավասարակշիռ վիճակում, մուրճով քանդել է Ի.Վ. Ստալինի կիսանդրու գլուխը։ Չարագործն անմիջապես փախել է հանցագործության վայրից»,- գործակալությանը տեղեկացրել է աղբյուրը։ 

Նա հստակեցրել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել Սովետսկայա փողոցում ցերեկային ժամերին։ 

ՌԴ ՆԳՆ Մերձմոսկովյան գլխավոր վարչության մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ այժմ տղամարդու նկատմամբ հետախուզում է իրականացվում:

Նմանատիպ նյութեր