Լիպեցկում հարձակվել են Ստալինի կիսանդրու վրա. տեսանյութ
ՌԴ Լիպեցկի շրջանի համանուն քաղաքում անձը դեռեւս չբացահայտված կինը գիշերը վարդագույն ներկ է լցրել Ստալինի կիսանդրու վրա, այս ու այն կողմ թափել դրա մոտ տեղադրված ծաղիկները եւ փորձել մուրճ կիրառել:
Կիսանդրին Լիպեցկում տեղադրվել էր 2 օր առաջ, բացումը նախատեսված էր այսօր: Քաղաքի համապատասխան ծառայությունը կզբաղվի կիսանդու վերականգման աշխատանքներով: