Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում կթեժացնի տարածաշրջանում հակամարտությունների ներուժը. Զախարովա
Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող հակամարտությունների ներուժը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով անցած օրերին Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժությունների մասին հարցին։ Փոխանցում է Azatutyun-ը։
«Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում, ինչպես մենք բազմիցս տեսել ենք աշխարհի տարբեր մասերում, միայն կնպաստի տարածաշրջանում պահպանվող հակամարտությունների ներուժին», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Անվտանգության խորհրդաի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ՝ շեշտելով դիվերսիֆիկացիան տնտեսության, անվտանգության մեջ։