17426 դիտում
22:48 17-07-2024
Արտակարգ դեպք՝ Երևանի կենտրոնում․ ազգությամբ ռուս տղամարդկանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի․ կան բերման ենթարկվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցի 15/3 հասցեում մի քանի անձինք հարձակվել են քաղաքացու վրա և ծեծի ենթարկել, իսկ րոպեներ հետո կրկին տեղեկություններ են ստացվել, որ ոչ ադեկվատ վիճակում գտնվող անձինք Վարդանանց փողոցի 15/3 հասցեում հարձակվել են մարդկանց վրա, հիմա նրանք հետ են եկել և կրկին հարձակվել են մարդկանց վրա և հարվածում են միմիանց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Արդեն տեղում ՌԴ քաղաքացի, 38-ամյա Սերգեյ Գրիգորիևը հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել, իսկ Ոստիկանություն ահազանգած քաղաքացին մատնացուց է արել 3 անձանց, ովքեր ծեծի են ենթարկել Ս.Գրիգորիևին, որտեղից վերջինիս և նշված անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու հիմնավոր կասկածանքով նրանք ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, 30-ամյա Միխաիլ Յուրտաևը, 24-ամյա Իսայ Յուրտաևը և 21-ամյա Իվան Կոտենկովը:
Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15640 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»