1105 դիտում
20:28 13-07-2024
Հայ շախմատիստները՝ հաղթողներ միջազգային մրցաշարում
Ավարտվել է «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվում էր 9 վարկանիշային և տարիքային խմբերով, որոնցից 6-ում մեր հայ շախմատիստները դարձել են հաղթողներ:
Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ա խմբում հաղթող դարձավ միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը և Հրայր Սիմոնյանը՝ համապատասխանաբար զբաղեցնելով հորիզոնական 2-րդ և 4-րդ հորիզոնականները։ Ա խմբում մրցանակակիրների շարքում է նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, ով 6 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Ա խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը:
Բ խմբում հաղթող դաձավ Մենուա Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Բ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արարատ Ստեփանյանը, ով 6.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Բ խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Վերոնիկա Խաչատրյանը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ Մելինե Հարությունյանը:
Բ խմբում մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Դավիթ Բաղդասարյանը, իսկ մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Նարեկ Մկրտչյանը:
Գ խմբում հաղթող դաձավ Արայիկ Յավրյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Գ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Սարգիս Արտակի Մանուկյանը, ով 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
Գ խմբում աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վիկտորյա Շառաջյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Նատալի Քեշիշյանը:
Մինչև 12 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Գոռ Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Մինչև 12 տարեկան պատանիների խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արմեն Հարությունյանը, ով 7 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում հաղթող դարձավ Անգելինա Միրաքյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Նատալի Աֆիյանը, ով լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 3-րդ հորիզոանկանում է Արաքս Ավետիսյանը, իսկ 4-րդ՝ Սինգ Լիդա Ծիենը:
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Միքայել Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:

Նմանատիպ նյութեր
1813 դիտում
16:25 21-07-2023
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
2041 դիտում
10:55 08-12-2024
Հայ շախմատիստները շարունակում են պայքարը Դոհայում ընթացող միջազգային մրցաշարում
3944 դիտում
15:49 18-02-2020
Հայ շախմատիստները մեկնարկում են Աէրոֆլոտ օփեն մրցաշարում
Այս բաժնից
2824 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2350 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2644 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ