40193 դիտում
12:07 12-07-2024
Խոշոր ավտովթшր՝ Երևանում. «Opel»-ը բախվել է մի քանի ծառերի, արմատախիլ արել մեկն ու կողաշրջվել. վիրшվորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեղել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում 27–ամյա Գրիգոր Խաչատրյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Շիրակի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի, որոնցից մեկն արմատախիլ է եղել և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ և թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարաներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը նրանց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Սողոմոնյանն ու Գևորգ Երիցյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայի շարժիչը և առջևի անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+