211652_close_icon
views-count1057 դիտում article-date 22:09 11-07-2024

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ավստրիա համագործակցության հեռանկարային ուղղությունները

Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

Կողմերը ներկայացրել են երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը և առաջնահերթությունները, քննարկել են այդ ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները: Անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարային ուղղություններին, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող հարցերի:

Այցի շրջանակում Առնոլդ Կամմելն այցելել է նաև ՀՀ ՊՆ ՊԱՀՀ և հանդիպում ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Առնոլդ Կամմելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նմանատիպ նյութեր