952 դիտում
08:37 11-07-2024
Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա. ներկայումս այն ղեկավարվում է վարչական խորհրդի կողմից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա․ Վեհափառը մտադիր չէ Բագրատ Սրբազանին փոխարինող նշանակել։
Այսպիսով` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը դեռ մայիսի 26-ին հայտարարեց, որ սառեցնում է հոգեւոր ծառայությունը եւ պատրաստ է լինել ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուն։
Այսինքն, ըստ էության, արդեն մի քանի ամիս շարունակ Տավուշի թեմի առաջնորդի տեղը թափուր է մնում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 20 օր առաջ Վեհափառը եկեղեցականների խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ որոշվել է, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա, այսինքն՝ Բագրատ Սրբազանին փոխարինող չեն ընտրի։
«Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ դիմեց նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանին, վերջինս էլ մեզ հետ զրույցում ասաց․
«Ներկայում Տավուշի թեմը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ձևավորված վարչական խորհրդի կողմից։ Այլ տնօրինության պարագայում, ինչպես կարգն է` պատշաճ կերպով, հանրությունը կծանուցվի»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1855 դիտում
14:24 15-01-2021
Գուգարաց թեմը ունի նոր առաջնորդ
2510 դիտում
22:02 26-01-2020
Արա Վարդանյան. Ես իրոք խորը ցավ եմ ապրում, որ այսօր մեր երկիրը ղեկավարվում է այս անձի կողմից
1795 դիտում
16:14 05-11-2014
Վրաստանը ղեկավարվում է քաղաքական օֆշորից. Սաակաշվիլի
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»