211652_close_icon

Ըմբշամարտիկ Հայկո Գասպարյանը բրոնզե մեդալ է նվաճել

views-count1627 դիտում article-date 10:32 07-07-2024
Հայկո Գասպարյանը (57կգ) 10:4 հաշվով հաղթել է վրացի մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

65 կգ Անդրանիկ Ավետիսյանը 6:9 հաշվով բրոնզե մեդալի համար պայքրում պարտվել է Իտալիայի ներկայացուցչին։

70 կգ Վլադիմիր Ազարյանը 2:9 հաշվով պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում վրացի ըմբիշին։

79 կգ Արեն Իսրայելյանը բրոնզե մեդալի համար պայքարում 3:4 հաշվով պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցչին:

Հուլիսի 6-ին մեկնարկած ազատ ոճայիններից ոչ ոքի չի հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ:

Նմանատիպ նյութեր