211652_close_icon
views-count883 դիտում article-date 18:36 05-07-2024

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած հայկական մեծ պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել «Ավանդույթների ժառանգներ» համառուսաստանյան փառատոնի բացմանը։ 

Առաջին անգամ մասնակցում են երեխաներ Հայաստանից։ Այցի շրջանակներում հյուրերը, որոնց թվում են Հայաստանի և Ռուսաստանի դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Կոպիրկինը, եղել են Ֆերպոնտի վանքում: Նրանք նաև այցելել են «Կորաբելի Պրիոնեժյա» կադետական դպրոց և փառատոնի մասնակիցների աշխատանքների ցուցահանդես:

Դե, իսկ երկու գործընկերների՝ Արշակյանի և Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վորոբյովի ոչ պաշտոնական զրույցը տեղի է ունեցել մոտորանավակով զբոսանքի ժամանակ։

Նմանատիպ նյութեր