2464 դիտում
00:05 04-07-2024
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը բավականին ագրեսիվ էր, վնասել է մատնեմատս. ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. aravot.am
Aravot.am-ը գրում է․ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ՝ հուլիսի 2-ին, հանցագործության մասին հաղորդում է տվել: Տիկին Փոստանջյանը պատմել է, որ նույն օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի մուտքի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Արման Ներսիսյանը վնասվածքներ է իրեն պատճառել:
Տիկին Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արման Ներսիսյանը նոր փաստաբան է ներգրավված Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի գործով դատաքննությանը. «Ես իրեն չեմ ճանաչում, փաստաբանական համայնքին հայտնի չէ: Միայն ճշտել եմ, որ նոր է ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր: Երեկ առաջին անգամ ներկայացավ դատավարությանը, որը արդեն 4 տարի է ընթանում է: Նիկոլն ինձ դատի է տվել, որ ես իբրեւ թե իրեն զրպարտել եմ, որ ասել եմ՝ գործակալ է, հողերը հանձնել է հատուկ պայմանավորվածության ներքո: Դրա դիմաց գումարներ է ստացել ու նախորդ իշխանություններն են իրեն բերել, մտցրել խորհրդարան: Այդ բառերի համար իմ դեմ հայց է ներկայացրել: Միակ հայցն է իր կողմից ներկայացված որեւէ քաղաքացու դեմ: Նրա նախորդ փաստաբանը Դավիթ Հունանյանն էր, որը բավականին զուսպ անձնավորություն էր, վարքագծով պարկեշտ ու այս չորս տարիների ընթացքում ոչ մի խնդիր չի հարուցել: Երեկ նոր մեկին էր ուղարկել, նոր լիազորագրով: Բավականին ագրեսիվ անձնավորություն էր, ավելորդ խոսում էր, երբ փորձ արեցի լուսանկարահանել, հարձակվեց վրաս, հեռախոսս վերցրեց, պահեց իր մոտ, հետո դատական կարգադրիչին էր փոխանցել, որը ինձ վերադարձրեց»:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
583 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1138 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ