211652_close_icon
views-count655 դիտում article-date 14:15 29-06-2024

Անապայի իշխանությունները հերքել են լողափերում ավիացիոն վտանգի մասին լուրերը

Անապայի իշխանությունները հերքել են առողջարանային քաղաքի լողափերին ավիացիոն սպառնալիքի մասին տեղեկությունները: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավիացիոն վտանգի մասին պաշտոնապես հայտարարված չէ»,- հայտնել են քաղաքապետարանից։
Նրանք հավելել են, որ քաղաքում և լողափերում ամեն ինչ հանգիստ է։

Հունիսի 29-ին տեղական ԶԼՄ-ներից մեկը՝  KubanPress հայտնել էր, որ Անապայի լողափերում զանգվածային տարհանում է հայտարարվել՝ օդային հարձակման նախազգուշացման պատճառով։

Նմանատիպ նյութեր