973 դիտում
16:34 28-06-2024
ՄԻՊ-ը Յակոբ Ֆրեդերիքսի հետ հանդիպմանն ընդգծել է անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալները ՀՀ-ում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի աշխատակազմը:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։
Զրուցակիցները քննարկել են ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Անահիտ Մանասյանը ընդգծել է նաև ոստիկանության բարեփոխումների կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։
Պաշտպանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։
Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում, աշխատակազմի հետ այցելել է Կոռնիձոր, Գորիս և Վայք։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:
Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Նմանատիպ նյութեր
2183 դիտում
21:30 24-09-2020
Հնդկաստանի դեսպանը ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանն ընդգծել է իրավապահների արդյունավետ գործակցությունը
Այս բաժնից
448 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
526 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան